The Ski Week և The Yacht Week զբոսաշրջային ընկերությունները ճանապարհորդության սիրահարներին «երազանքների աշխատատեղեր» են առաջարկում, հայտնում է Travel & Leisure-ը:

Զբոսանավային և լեռնադահուկային շրջագայություններ կազմակերպող քույր ընկերությունների թիմը փնտրում է երկու մարդու, որոնք շաբաթական շրջագայությունների կմեկնեն՝ սոցիալական ցանցերի համար լուսանկարներ և տեսանյութեր պատրաստելու համար:

Դիմորդներին խոստանում են 1.8 հազար ֆունտ աշխատավարձ, ինչպես նաև փոխհատուցում թռիչքների և կացարանների ծախսերի համար: Աշխատանքի ընթացքում աշխատակիցները կայցելեն Կանադա, ԱՄՆ, Ավստրիա, Խորվաթիա, Հունաստան, Չեռնոգորիա և Բրիտանական Վիրջինյան կղզիներ:

Դիմորդը պետք է լինի ավելի քան 21 տարեկան և ունենա գործող արտասահմանյան անձնագիր: The Ski Week-ի և The Yacht Week-ի մարքեթինգի և տեխնոլոգիաների գծով տնօրեն Ուիլ Ուիքսի խոսքերով՝ դիմորդի փորձառու մասնագետ լինելը պարտադիր չէ: Գլխավորը ստեղծագործական հայացքն է և սովորելու ունակությունը: «Մեծ անհատականություններ և կրքոտ պատմողներ. սա այն է, ինչ մենք փնտրում ենք կոնտենտի պաշտոնական ստեղծողների մեջ»,- Ուիքսի խոսքերը մեջբերում է պարբերականը:

Դիմորդները կարող են իրենց դիմումները ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել