168.am-ը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակ է դրել կապիտուլացվելու հարկադրել Իրանին, նման քաղաքականությունն անհեռատես է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ցավոք, Վաշինգտոնը նպատակ է դրել ամեն կերպ դիվայնացնել, մեկուսացնել եւ կապիտուլացիայի ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը: Չեմ կարծում, որ դա հեռատես քաղաքականություն է»,-ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի նիստում:

Նրա խոսքով՝ Իրանի հասցեին տարբեր առիթներով հնչած մեղադրանքները չեն հենվում համոզիչ փաստերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել