168.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լոս Անջելեսում վարչապետի հայտարարությանը՝ եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ, նշեց, որ, եթե խոսքը վերաբերում է Հայոց եկեղեցուն, ապա այն ներկայացնում է հայոց ազգը, և նրա զավակները՝ հանձին իրեն, պաշտպանում են  եկեղեցին:

Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա, ըստ Վարդան Ղուկասյանի, եթե վարչապետը խոսում է անհատի մասին, ապա գիտի՝ ինչ է ասում:

«Որևէ պետություն, մոնղոլ, թաթար, սելջուկ կամ պարսիկ չի կարողացել Հայոց եկեղեցուն ծնկի բերել: Չեմ պատկերացնում, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը ամբողջ Հայոց եկեղեցու համար բան խոսի, հավանաբար խոսքը մեկ կամ երկու անհատի մասին է: Եթե առանձին հոգևորականների մասին է, ես էլ եմ դրան կողմնակից, օրինակ՝ ես շատ հոգևորականների հետ չունեմ և չեմ էլ ուզել, որ նրանք հոգևորական լինեն: Ով Հայոց եկեղեցուն կպնի՝ ես նրան դեմ եմ»,- նշեց Վ. Ղուկասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել