Aysor.am-ը գրում է.

Այսօր Ստրասբուրգում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին՝ ներկայացնելով վերջիններիս գործունեությունը։

Զոհրաբյանը անդրադարձել է նաև ԵԽԽՎ 2240 բանաձևին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիներ»։

«Այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի մենք ի թիվս սառեցված հակամարտությունների, չունենանք նաև սառեցված բանաձևեր, ինչի պակաս մեր կառույցում, ցավոք, չկա», - հայտարարել է պատգամավորը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է հետևյալը.

«Այսօր ես խոսելու եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին՝ որպես անկախ սահմանադրական մարմնի, որը պատասխանատու է Հայաստանում մարդու իրավունքների լիարժեք իրականացման համար։ Նշեմ, որ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ավելի է ուժեղացվել և ընդլայնվել, ինչը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ ավելի լայն շրջանակ ընդգրկել, և այսօր օմբուդսմանի ինստիտուտը մեր երկրի ամենակայացած կառույցներից է։ Եվ որպես արդյունք, մանրակրկիտ ուսումնասիրելով անցած տարիների գործունեությունն ու համապատասխանությունը փարիզյան սկզբունքներին, Հայաստանի օմբուդսմանին շնորհվել է ՄԱԿ-ում «Ա» կարգավիճակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել