Panorama.am-ը գրում է.

Ազգային Ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Պատգամավորներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ, իսկ Կառավարության առաջարկն է դարձնել 68 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության և  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանի համար կառավարության առաջարկն ընդունելի էր, սակայն, ռիսկային: Պատգամավորն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել փուլային եղանակով. 2020թ-ի հունվարի 1-ից սահմանել 63.000 դրամ, իսկ 2021թ-ի հունվարի 1-ից՝ 68.000դրամ: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը քվեարկությամբ ընդունել է Կառավարության առաջարկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել