ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerevan Today-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Երևանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը։

Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, մանրամասներ չնշեց հանդիպման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը հայտնել էր Բելլա Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը քննարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել