Tert.am-ը գրում է.

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին՝ Լոս Անջելեսի The Hotel Café-ում, գրում է asbarez.com-ը:

Ամերիկաբնակ Թալին Բաբայանի հեղինակած «Շառլ» ստեղծագործությունը կյանքի է կոչվել՝ հիմնվելով հավաստի աղբյուրների վրա. ուսումնասիրվել են հայտնի շանսոնյեի չտպագրված երկու ինքնակենսագրականները: Մյուզիքլում հնչելու են շանսոնյեի ավելի քան 15 սիրված երգեր:

Մյուզիքլում ներկայացված է լեգենդար երգչի ստեղծագործական ուղին`անձնական և մասնագիտական ոլորտներում երգչի շարունակական պայքարը մինչև իր սիրելի Ֆրանսիայում և ողջ աշխարհում փառքի գագաթնակետին հայտնվելը: Մյուզիքլի հանդիսատեսը հնարավորություն կունենա Ազնավուրի հետ անցնելու նրա պայքարի ճանապարհը. շանսոնյեի հետ կսկսի երաժշտական ասպարեզում երգչի առաջին փոքր քայլերը, կպայքարի` որպես կամային մեծ հատկանիշներ ունեցող երաժիշտ և անհատականություն, որը «զենքերը վայր չէր դնում» նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օկուպացված Ֆրանսիայում, կհաղթահարի սուր քննադատությունը, կհետևի հանրահայտ երգչուհի Էդիթ Պիաֆի և շանսոնյեի ստեղծագործական թռիչքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել