Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, հոկտեմբերի 1-ին հայտնել է Forbes հանդեսը: Գործարարի կարողությունը հանդեսը գնահատել է 114 մլրդ դոլար: ԱՄՆ-ի ամենահարուստ բիզնեսմենների ամբողջական ցուցակը հրապարակվելու է հոկտեմբերի 2-ին:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Բեզոսին «չի խանգարել նույնիսկ թանկ նստած ապահարզանը իր տիկնոջ՝ Մաքենզիի հետ», որն ստացել է Amazon-ի 19,7 մլն բաժնետոմս (ընկերության մոտավորապես 4 տոկոսը): Ձեռնարկատիրոջը մնացել է արժեթղթերի 12 տոկոսը:

Հուլիսի սկզբին ամուսնության պաշտոնական լուծարման պահին Amazon-ի 4 տոկոսն արժեր 38,3 մլրդ դոլար: Մարտին Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել էր մոլորակի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Այն ժամանակ հանդեսը նրա կարողությունը գնահատել է 131 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել