Nirvana խմբի մենակատար Կուրտ Քոբեյնի և նրա կնոջ՝ Քորթնի Լավի Սիեթլում գտնվող տունը վաճառքի է հանվել, հաղորդում է patch.com-ը:

Նշվում է, որ գույքը գնահատվում է 7.5 միլիոն դոլար:

Հայտարարության մեջ ասվում է, որ տան տարածքն ավելի քան 8000 քմ է: Այն կառուցվել է 1902 թ.-ին, բայց առանձնատունը վերջերս վերականգնվել է: Շենքը գտնվում է Վաշինգթոն լճի մերձակայքում:

Քոբեյնն այս տունը գնել է 1994-ին՝ մահվանից անմիջապես առաջ:

1997 թ.-ին Լավն առանձնատունը վաճառքի է հանել 2.9 միլիոն դոլարով, որից հետո տան ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել