Operativ.am-ը գրում է․

Տրանսպորտալոգիստիկ արժեքի ցուցանիշներով ԵՏՄ-ն զիջում է մեր գործընկերներին եւ մրցակիցներին։ Այս մասին «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովի եզրափակիչ նիստում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նա նկատել է, որ եթե ԵՄ-ում ապրանքի վերջնական արժեքի մեջ տրանսպորտային ծառայությունների մասնաբաժինը կազմում է 11%, ԱՄՆ-ում՝ 9%, ապա ԵՏՄ-ում այն 30% է։

«Այս խնդրի լուծման համար մենք պլանավորում ենք իրականացնել հետեւյալ նախագծերը՝

Տրանսպորտային գործողությունների թղթային ուղեկցումից հրաժարում եւ լիակատար անցում տվյալների թվային փոխանակմանը։ Դրա համար անհրաժեշտ է մշակել եւ ներդնել տրանսսահմանային տարածքի լիակատար համակարգ։
Տրանսպորտալոգիստիկ համակարգերի համար միասնական ստանդարտների ստեղծում, որոնք հասկանալի կլինեն գործընկերներին եւ ազգային օպերատորներին։
Անցում վերահսկողության միջանցիկ, ինտեգրված համակարգի։ Անհրաժեշտ է գլոբալ խաղացողների համար կարգավորող նորմեր մշակել։ Նրանց գործունեությունը պետք է լինի թափանցիկ եւ կարգավորվի նույնպիսի նորմերով, որոնք տարածվում են հայրենական ընկերությունների վրա։ Դա վերաբերում է հարկման, անվտանգության, տարիֆային քաղաքականության եւ այլ հարցերին։
Տրանսպորտային լոգիստիկայի զարգացման հիմքում պետք է լինի թվային լուծումը, տվյալների ավտոմատացումը եւ այլն։ Հակառակ դեպքում մեր կողմից ստեղծված ցանկացած համակարգ անմրցունակ կլինի»,- նշել է նա։

Սարգսյանը հավելել է, որ գլոբալ մարտահրավերներին պատասխանը ԵՏՀ-ի կողմից թողարկված տրանսպորտային էկոհամակարգի նախագիծն է, որը կդառնա լոգիստիկ ոլորտի եւ Միության տրանսպորտային միջանցքների վերակառուցման առաջին ծրագիրը։

«Նախագիծը պետք է հանգեցնի փոխադրումների արժեքի նվազմանը եւ օպտիմալացմանը։ Կարեւոր է, որ այն հիմնված լինի մեր երկրների թվային ինքնիշխանության վրա։ Հաջորդ փուլը պետք է լինի տրանսպորտային համակարգի ներառումը գլոբալի մեջ։ Նախագծին կարող են միանալ նաեւ ԵՏՄ մյուս գործընկերները։ Այս նախագծի իրականացման համար Միության երկրները պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրեն»,- ամփոփել է նա։

Նշենք, որ «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային պոտենցիալը» համաժողովին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել