Վրաստանի միջազգային Թբիլիսի և Բաթումի օդանավակայանները բախվել են ուղևորահոսքի ամենազգալի նվազմանը վերջին տարիների ընթացքում: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով օդանավակայանները կառավարող TAV-Georgia ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Թեա Զաքարաձեին:

Զաքարաձեի խոսքերով՝ Թբիլիսիում ուղևորահոսքը նվազել է 17 %-ով, իսկ Բաթումիում՝ 12 %-ով:

Այս կապակցությամբ, վրացական իշխանությունների կանխատեսումների համաձայն, երկիրը կարող է 710 միլիոն դոլարի կորուստներ կրել: Այդպիսի արդյունքները հիմնականում պայմանավորված են Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների դադարեցմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը կրճատվել է 70 %-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել