Հուլիոս Կեսարի անունը ծանոթ է բոլորին։ Նա երևի թե ամենահայտնի զորավարն է և քաղաքական գործիչը։ Նա նաև հոյակապ հռետոր և գրող է եղել, ով իրենից հետո թողել է «Գալերի պատերազմի մասին գրություններ» հայտնի աշխատությունը, որը մեր օրերում համարվում է պատմական արժեքավոր աղբյուր։ Նրան են վերագրվում մի շարք հայտնի թևավոր խոսքեր։

Ձեզ ենք ներկայացնում նրա 10 լավագույն մտքերը․

  1. Եկա, տեսա, հաղթեցի։
  2. Ապրիր այնպես, որ մահանալուցդ հետո ծանոթներդ ձանձրանան։
  3. Ոչ մի հաղթանակ չի կարող տալ այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը։
  4. Պատերազմը նվաճողներին ցանկացած պայմաններ թելադրելու իրավունք է տալիս։
  5. Հանճարեղ թշնամին կթաքնվի այնտեղ, որտեղ դուք ամենաքիչը կփնտրեք նրան։
  6. Ավելի լավ է լինել առաջինը գավառում, քան երկրորդը Հռոմում։
  7. Մարդիկ մեծ հաճույքով հավատում են այն ամենին, ինչին ցանկանում են հավատալ։
  8. Փորձը մարդկային հնարամտության հետ միասին ամեն ինչի ուսուցիչն է։
  9. Ավելի լավ է միանգամից մահանալ, քան ապրել մահվան սպասումով։
  10. Եվ դու, Բրուտոս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել