Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե որ տղամարդն ավելի հոգատար և սիրալիր կլինի։ Ներկայացնում ենք ամենասիրալիր տղամարդկանց թոփը՝ ըստ կենդանակերպի նշանի։

1-ին հորիզոնական՝ Ցուլ

Համբերատարութունը, խաղաղասիրությունը, հավատարմությունը և ազնվությունը որակներ են, որոնք հարաբերություններում երաշխավորում են երջանկություն և հարմոնիա։ Միևնույն ժամանակ, այս նշանը շատ համառ է և ունի մեծ ներուժ, որը նրան ավելի գրավիչ է դարձնում։ Սակայն պետք չէ չարաշահել նրա զգացմունքները․ նա կա՛մ կորոշի ավարտել ձեր հետ իր հարաբերությունները, կա՛մ նա ձեզ ցույց կտա իր տեղը։

2-րդ հորիզոնական՝ Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչների վրա միշտ կարող եք հույս դնել և վստահ լինել նրանց զգացմունքների վրա։ Խեցգետիններն առանձնանում են հուսալիությամբ և կապվածությամբ։ Սակայն մի մոռացեք, որ նրանք շատ խոցելի են, և եթե արտաքնապես թվում է, որ նրանց չի անհանգստացնում այս կամ այն իրավիճակը, ապա դա այդպես չէ։ Ուղղակի նրանք սովոր են իրենց էմոցիաները գաղտնի պահել։ Հիշեք նաև, որ Խեցգետիններից ոչինչ պետք չէ գաղտնի պահել, քանի որ նրանք ամենախանդոտ նշաններից մեկն են։

3-րդ հորիզոնական՝ Կշեռք

Կշեռքները ձեզ հավերժ կսիրեն։ Նրանք ամեն վայրկյան չեն չարտահայտի իրենց զգացմունքները ձեր հանդեպ, սակայն դուք առանց բառերի էլ կիմանաք դրա մասին։ Կշեռքները հավատարիմ են և խելացի, նրանց հետ դուք ձեզ ավելի ապահով կզգաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել