Մեզ հետ տեղի ունեցող որոշ տարօրինակ երևույթներ իրականում ունեն իրենց օրինաչափությունները։

Մյորֆիի օրենք

Այն ամենը, ինչը կարող է վատ ընթանալ, վատ կընթանա։

Համաձայն այս սկզբունքի, եթե ինչ-որ վատ բան պետք է տեղի ունենա, ապա այն անպայման տեղի կունենա։ Այս պատճառով հավանական վատ իրադարձություններից տեղի կունենա ամենավատը։

Մեսկիմենի օրենք

Աշխատանքը լավ անելու համար երբեք ժամանակը չի բավականացնում։ Փոխարենն այն միշտ բավականեցնում է ամեն ինչ նորից անելու համար։

Այսպես էլ է լինում։ Կարևոր գործերը մենք միշտ հետաձգում ենք մինչև վերջին պահը, որից հետո մի կերպ գլուխ ենք հանում դրանից և ավելի շատ ժամանակ ծախսում այն նորից անելու վրա։

Պոյի օրենք

Առանց ժպտացող էմոջիի կամ հումորի այլ դրսևորման հնարավոր չէ կատակել սուր թեմաների շուրջ, որպեսզի ինչ-որ մեկը դա լուրջ չընդունի։

Ցանկացած սուր թեմայի հետ կապված հումոր կամ նմանակում ինչ-որ մեկի կողմից անպայման լուրջ է ընդունվելու։

Խլեյդի օրենք

Բարդ առաջադրանքները հանձնարարեք ծույլ մարդկանց։ Նրանք կգնենք այն կատարելու ամենահեշտ տարբերակը։

Նա ուղղակի չի ցանկանա բարդացնել իր աշխատանքը։

Էտորեի դիտարկում

Հարևան հերթը միշտ ավելի արագ է առաջ գնում, եթե անգամ այնտեղ 5 մարդ է կանգնած՝ ծանր զամբյուղներով, իսկ ձեր հերթում ընդամենը 2 հոգին են կանգնած։ Կա՛մ փչանում է դրամարկղը, կա՛մ կանգնածներից որևէ մեկը սկսում է հաշվել մանրադրամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել