Համացանցում պոռնոգրաֆիկ բովանդակությամբ տեսանյութերի պատահական սպառողները 7-8 տարեկան երեխաներ են: Այդ մասին վկայում են հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Revealing Reality բրիտանական ֆիլմերի դասակարգման խորհրդի (BBFC) պատվերով, ասվում է կազմակերպության կայքում:

Հարցմանը մասնակցել են 2300 ծնողներ և երիտասարդներ, որոնք ապրում են Մեծ Բրիտանիայում: Նրանց մեծ մասը ասել է, որ իրենք առաջին անգամ պատահաբար պոռնո են դիտել համացանցում: Նրանց կեսից ավելին (51 տոկոս) 11-13 տարեկան հասակում է բախվել այդ խնդրին։ 14-ից 15 տարեկան դեռահասների 61 տոկոսը նույնպես անխուսափելիորեն գայթակղվում է մեծահասակների համար տեսանյութերով:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 7-8 տարեկան երեխաները նույնպես համացանցում պոռնոյի են բախվում: Ըստ նրանց՝ նման իրավիճակներում իրենք վախ և նողկանք են զգացել իրենց տեսածից:

Ուսումնասիրությունը արձանագրել է, որ մեծ մասամբ ծնողները տեեկացված չեն, որ իրենց երեխանեը բախվել են այդ խնդրին համացանցում։ Այսպիսով, հարցված ծնողների 75 տոկոսը հավատում է, որ իրենց երեխան համացանցում պոռնոգրաֆիա չի դիտում: Այնուամենայնիվ, երեխաների 53 տոկոսը իրականում ծանոթ է այդ երևույթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել