Բրիտանական սրտի առողջության հիմնադրամի (BHF) մասնագետները պարզել են, որ կանայք ավելի հաճախ են տառապում սրտանոթային հիվանդություններով, քան տղամարդիկ, ոչ ժամանակին բժշկի դիմելու հետևանքով, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:

Միջին հաշվով՝ թույլ սեռի ներկայացուցիչների մոտ սրտի կաթվածի առաջին ախտանիշից մինչև հոսպիտալացում տևում է 1 ժամ 48 րոպեից մինչև 7 ժամ 12 րոպե, իսկ տղամարդկանց մոտ՝ 1 ժամ 24 րոպեից մինչև 3 ժամ 30 րոպե:

Կանանց մոտ տարածված ախտանշանները ներառում են կրծքավանդակի և ձախ թևի ցավը, սրտխառնոցը, քրտնարտադրությունը, շնչառության թուլությունը և գլխապտույտը: Ավելի քիչ տարածված են տագնապի զգացողությունը, հաճախակի հազը և հանկարծակի խռպոտությունը:

Բժիշկները նաև նշել են, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները, ինչպիսիք են ծխելը, արյան բարձր ճնշումը և շաքարախտը, կարող են ավելի մեծ վնաս հասցնել կնոջը, քան տղամարդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել