Aysor.am-ը գրում է.

Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում, ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասաց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում և ես ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանն իր հնարավոր ներդրումն է բերում այս գործում», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում:

«Մենք գործադրել ենք բոլոր ջանքերն՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եվ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետ է դարձել: Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի բոլոր անդամների անունից ցանկանում եմ ողջունել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին, ովքեր սիրով համաձայնեցին մասնակցել մեր նիստին: Ուրախ եմ նաև նշել, որ նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Վստահ եմ, որ այս իրադարձությունը կծառայի որպես արդյունավետ հարթակ՝ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաներ մշակելու ուղիներ քննարկելու համար», - ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ կցանկանար անդրադառնալ այն հարցերին, որոնց լուծումը, իր կարծիքով, կարևոր է  համագործակցության հետագա խթանման և դրա արդյունավետության բարձրացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել