Առեւտրի ոլորտում երկրների միջեւ սրվող հակասությունները եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իջեցրել է առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար: Այդ մասին ասված է ԱՀԿ-ի մամուլի տեղեկագրում, որը հոկտեմբերի 1-ին հրապարակվել է Ժնեւում:

«Լարվածության սաստկացումն առեւտրի բնագավառում եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ ԱՀԿ-ի տնտեսագետները կտրուկ իջեցրել են առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայում ապրանքների առեւտրի ծավալի աճը 2019 թվականին սպասվում է 1,2 տոկոսի մակարդակում, թեեւ ապրիլին կանխատեսումը կազմել էր 2,6 տոկոս: 2020 թվականի համար ԱՀԿ-ն սպասում է 2,7 տոկոս աճ այն դեպքում, երբ ապրիլին 3 տոկոս աճ էր կանխատեսվում:

ԱՀԿ-ին տնտեսագետներն ընդգծում են, որ առեւտրի աճի տեմպերի հետագա նվազման ռիսկը «մնում է բարձր», եւ 2020 թվականի համար կանխատեսումները «կախված են աշխարհում ավելի նորմալ առեւտրական հարաբերություններին վերադառնալուց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել