Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը ներառվել է ԱՊՀ լավագույն քաղաքների եռյակում՝ 2019 թվականի աշնանը հանգստի և ճամփորդությունների համար:

Վարկանշային աղյուսակը կազմել է ռուսական ТурСтат զբոսաշրջային պորտալը՝ հիմնվելով զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի քաղաքների վերլուծության վրա:

«Ինքնուրույն մեկնած զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ են մեկնում աշնանը միջինը երկու-երեք հանգստյան օրերի, իսկ խմբերով սովորաբար ընտրում են էքսկուրսիոն տուրեր մեկ շաբաթվա համար: Զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ և երկրներ աշնանային ուղևորությունների համար օրական 40-ից մինչև 100 դոլար են ծախսում՝ ներառյալ բնակության վայրը և սնունդը»,- գրում է պորտալը:

Նշվում է, որ Երևան զբոսաշրջիկներն այցելում են հատկապես հանգստյան օրերին:

Մինսկը (Բելառուս) ցանկի առաջին հորիզոնականում է, Նուր-Սուլթանը (Ղազախստան)՝ երկրորդ:

Թոփ տասնյակում են նաև Ալմաթին (Ղազախստան), Բաքուն (Ադրբեջան), Տաշքենդը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Բիշքեկը (Ղրղզստան), Դուշանբեն (Տաջիկստան) և Աշխաբադը (Թուրքմենստան):

Related image

Image result for tourists in Yerevan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել