Panorama.am-ը գրում է.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջիկայում Ամուլսարում սկսելու է ստուգումներ։ Կառույցի ղեկավար Վիգեն Ավետիսյանն ասում է, որ տեսչական մարմինն այսօրվա դրությամբ չունի լաբորատոր սարքավորումներ, ստուգումների իրականացման ընթացքում, եթե լինեն հարցեր, հնարավորություն ունեն ուղարկել միջազգային փորձաքննությունների:

Panorama.am-ը դիմեց  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ պարզելու, թե ինչո՞ւ են ուզում դիմել արտասահմանյան  կենտրոններին և ավելի գումար ծախսել. «Չեք կարծում, որ Հայաստանում կան նման լաբորատորիաներ, կենտրոններ, օրինակ՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իր մեծ հնարավորություններով և գիտնականներով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել