Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանում է Երևան Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

ՌԴ նախագահը Հայաստան է գալիս Ֆրանսիայից, որտեղ մասնակցում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը։

Վլադիմիր Պուտինը Երևանում երկկողմ հանդիպում է ունենալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել