Aysor.am-ը գրում է.

Սորոսի գրասենյակը տարիներ շարունակ Հայաստանում ֆինանսավորել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել մի շարք արժեքների խաթարմանը կամ վերանայմանը։ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Գրասենյակի գործունեությունն արշավ էր և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, և հայկական ավանդական ընտանիքի դեմ, և ուժային կառույցների դեմ։ Սա պետական տարբեր ինստիտուտներին ավելի վերահսկելի դարձնելու շարժում էր, որը տարիների ընթացքում բավական լուրջ արդյունքներ է տվել և բերել նրան, որ անցած տարվա մայիսին նման շարժումների կողմից ֆինանսավորվող ուժերը կարողացել են Հայաստանում զավթել իշխանությունը», - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ՎԵՏՕ-ի գործունեությունը նպատակաուղղված է պետական ինստիտուտների ուժեղացմանը, ինչպես նաև հայկական արժեքների պահպանմանը։

«Վերջին շրջանում լիարժեք աջակցում եմ ՎԵՏՕ-ին, փորձում եմ հնարավորինս մասնակցել ցույցերին՝ ևս մեկ անգամ խոսելու այն վտանգների մասին, որոնք այսօր կան մեր երկրում։ Մենք պետք է փորձենք հասնել նրան, որ պետությունը, ժողովուրդը, եկեղեցին իրենց արժանի տեղն ու դերն ունենան մեր հասարակության մեջ», - նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել