«Կոմսոմոլսկայա պրավդան» հրապարակել է Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի հեռախոսում առկա տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայրը նվաստացնում աղջիկներին և հարվածում նրանցից մեկին։

Նրա հեռախոսը դարձել է իր սպանության գործի քննության իրեղեն ապացույցներից մեկը։ Նշվում է, որ հեռախոսում հայտնաբերվել է նաև հոր և դուստրերի նամակագրությունը, նրա շփումները աղջիկների ընկերուհիների հետ և վերջիններիս նրա ուղարկած պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր։   

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տվյալ նյութը կցվել է քրեական գործին։  

Աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը նշել է, որ իրենք այժմ ծանոթանում են նոր ապացույցներին, հատկապես տեսանյութին, որն ապացուցում է աղջիկների խոսքերի իրավացիությունը։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել