Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբեր ամսվա ընթացքում հանդիպել են Ադրբեջանում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիներին, այդ թվում Արայիկ Ղազարյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց  ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Սեպտեմբերին մեր պատվիրակներն այցելել են բոլոր անձանց, որոնք Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ պահվում են։ Արայիկ Ղազարյանին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ են այցելում։ Առաջին անգամ Արայիկ Ղազարյանի հետ հանդիպել են օգոստոսի 19-ին»,-ասաց Զառա Ամատունին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել