Aysor.am-ը գրում է.

Իսպանիան կարող է Եվրոպայի ինստիտուտներում կորցնել կշիռը, եթե երկրում շարունակվի քաղաքական ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության: Այս դիրքորոշումն է երկուշաբթի հայտնել El Pais թերթը հղում անելով Եվրամիության աղբյուրներին:

Թերթի փոխանցմամբ՝  Բրյուսելն ուշադրությամբ հետևում է իրադրությանը պիրենեյան թագավորությունում: Չորս տարում Իսպանիայում չորրորդ ընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ վերջին որոշումը որոշակի վնաս է հասցրել Մադրիդի նկատմամբ վստահությանը որոշ ինստիտուտների կողմից: «Վերջին ամիսներին Մադրիդին նորից ու նորից հիշեցվել է, որ կայունությունն այժմ օգուտ կտար, երբ տնտեսական ցնցումներ են սկսվում»,- մեջբերում է թերթը դիվանագիտական աղբյուրների խոսքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել