Aysor.am-ը գրում է.

Հայաստանն իրանական գազի հետ կապված երկու մոտեցում ունի։ Առաջինը ներկայումս իրականացվող «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն է։ Ինչ վերաբերում է ուղիղ ներկրումներին, հայկական կողմն այս առումով մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանն՝ անդրադառնալով ռուսական գազի թանկացման ֆոնին Իրանից ուղիղ ներմուծումների հնարավորությանը։

«2020 թվականին՝ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտից հետո, մենք ավելի շատ էներգիա կվաճառենք Իրանին և երեք անգամ կմեծացնենք իրանական գազի ներկրման ծավալները։ Ինչ վերաբերում է ուղիղ ներկրումներին, մենք որևէ սահմանափակում չենք տեսնում Իրանից գազ ներկրելու առնչությամբ։ Ավելին, այս տարվա ամռանը Թեհրանում կայացավ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, որտեղ քննարկվեց «Գազ՝ ապրանքի դիմաց» հարցը։ Այս ուղղությամբ առայժմ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել», - ասաց իրանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել