Զևս մականունով ութ ամսական պիտբուլը իր կյանքի գնով փրկել է իր տերերի երեխաներին թունավոր օձից: ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղի ունեցածի մասին գրում է Fox35-ը:

Նշվում է, որ երկու տղաները լվանում էին շների ճաշամանը և չեն նկատել դեպի իրենց սողացող մարջանագույն օձին: Վտանգին արձագանքել է շնիկը և նետվել դեպի անկոչ հյուրը: Մինչ պիտբուլը կհաջողեր կծել օձի գլուխը, վերջինս հասցրել է 4 անգամ կծել նրան:

Տեղի ունեցածից հետո շանը տեղափոխել են տեղի անասնաբուժական կլինիկա, սակայն մասնագետները չեն կարողացել փրկել նրան:

Շան տերերի ընտանիքը ողբում է իրենց կենդանու համար և հավատում, որ իրենց սիրելիի արարքը հավաստումն է այն բանի, որ պիտբուլները վտանգավոր են:

«Պիտբուլները իմ իմացած ամենանվիրված շներն են. ես ունեցել եմ տարբեր կենդանիներ»,- խոստովանել է Գերի Ռիչարդսոնը՝ շան տերը:

Ռիչարդսոնի կինն էլ նշել է, որ շների վատ վարքը վատ դաստիարակության հետևանք է: Նա հավելել է, որ Զևսին կյանքով է պարտական իր երեխաների փրկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել