Հազվագյուտ 2000-ամյա թանկարժեք քարով մատանին, որը, ենթադրաբար, պատկանել է հռոմեական կայսր Կալիգուլային, վաճառքի է հանվել աճուրդում, գրում է Daily Mai-ը:

Պարբերականը պնդում է, որ մատանին շափյուղյա է, սակայն դատելով արտաքին տեսքից՝ խոսքը վերաբերում է, ամենայն հավանականությամբ, լեռնային բյուրեղին:

Զաքրդը գնահատվում է կես միլիոն ֆունտ ստեռլինգ: Մատանու քարին փորագրված է կանացի կիսադեմ, որն, ըստ պարբերականի, ենթադրաբար, պատկանել է Կալիգուլայի վերջին կնոջը՝ Միլոնիա Ցեզոնիային: Ըստ որոշ պատմական տեղեկությունների՝ նա այնքան գեղեցիկ էր, որ Կալիգուլան ցուցադրել էր նրան մերկ վիճակում իր զորքին:

Կալիգուլան կառավարել է Հռոմեական կայսրությունը մ.թ. 37 թվականից 4 տարի շարունակ մինչև իր սպանությունը: Միլոնիա Ցեզոնիան սպանվել է անմիջապես ամուսնու մահից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել