OneRepublic-ի ֆրոնտմեն Ռայան Թեդերը պատմել է, որ խումբը երգը ձայնագրել է Բեյոնսեի, Ադելի և Coldplay-ի վոկալիստ Քրիս Մարտինի հետ:

Երաժիշտն այդ մասին հայտնել է նյույորքյան Z100 ռադիոկայանին տված հարցազրույցում: Թողարկման ամսաթիվը Թեդերը դեռ չի հայտնել: Քրիս Մարտինի ձայնը երգի մեջ չի լինի. նա ձայնագրել է դաշնամուրային սոլոն:

Ռայան Թեդերն արդեն համագործակցել է Բեյոնսեի և Ադելի հետ: Բեյոնսեի համար նա գրել է «Halo» երգը և եղել է «I Here Here»-ի պրոդյուսերներից մեկը: Ադելի հետ նա աշխատել է «Rumor Has It», «Turning Tables» և «Remedy» երգերիր վրա՝ որպես համահեղինակ և պրոդյուսեր:

OneRepublic-ի «Human» նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերի 29-ին: Ավելի վաղ խումբը թողարկել է «Rescue Me» և «Wanted» երգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել