Tert.amLife-ը գրում է.

Օրեր առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին Երևանում նկատել են նոր ընտրյալի ուղեկցությամբ, սակայն Արթուրը խուսափել էր նրա հետ հայտնվել տեսախցիկների առաջ: Բռնցքամարտիկն իր մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի միջոցով փոխանցել էր, որ դեռ չի ուզում մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին:

Օրերս Արթուր Աբրահամի որդին տոնել է ծննդյան տարեդարձը: Նա դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում արված տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում: Ինչպես երևում է տեսանյութից, նույն օրը տոնել են նաև Արթուր Աբրահամի դստեր ատամհատիկի արարողությունը: 

Աղջիկը, որին նկատել էինք Արթուրի ուղեկցությամբ, նրա երկրորդ կինն է: Զույգն արդեն դուստր ունի: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նրանք միասին են ապրել նաև Գերմանիայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել