Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ Սթիվ Բուլոքն արտակարգ դրություն Է հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը նահանգում մոլեգնել Է հանգստյան օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նահանգապետի կայքում:

«Աննախադեպ ձնամրրիկի կապակցությամբ, որն անակնկալ դարձավ մեզ համար սեպտեմբերին, տեղի ղեկավարությունը եւ նահանգի իշխանությունները սերտորեն համագործակցում են Մոնտանայի բնակիչների առողջությունը պաշտպանելու եւ անվտանգությունն ապահովելու նպատակով»,- մամուլի տեղեկագրում մեջբերված Է Բուլոքի խոսքը: Տարերքը Մոնտանա Է բերել քամու ուժգին պոռթկումներ եւ ձյան առատ տեղումներ. առանձին շրջաններում գրանցվել են մոտավորապես 100 մմ տեղումներ, վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը, փակվել են ճանապարհներ: «Ձնամրրիկը նաեւ կարող Է հեղեղում առաջացնել նահանգում»,- նշում են տեղի իշխանությունները: Ինչպես հայտնել Է CBS հեռուստաընկերությունը, օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մոնտանայի բնակիչներին անբարենպաստ եղանակ Է սպասում նաեւ սեպտեմբերի 30-ին: Այդ կապակցությամբ բազմաթիվ դպրոցներ փակ կլինեն: Ինչպես ակնկալվում Է, սովորական աշունը նահանգ կվերադառնա շաբաթվա վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել