Aysor.am-ը գրում է.

Այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո, որի համաձայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ, նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատական համակարգը հեղափոխությունից հետո կործանվել է։

«Հեղափոխությունից հետո մի որոշ շրջան առաջընթաց կար, երբ դատարանները որոշակի անկախություն, ազատություն ստացան։ Բայց այժմ պետք է արձանագրել, որ այս համակարգը ընդհանրապես կործանվել է։ Սրանք պարզապես խոսքեր չեն, որովհետև յուրաքանչյուր անձ, որն առնչվում է այդ համակարգին, կասեր, որ վերաքննիչ դատարանը այն մեկ հույսն էր մնացել, որ կարողանում էր որոշում կայացնել անկախ։ Մինչ այժմ անկախ որոշումներ կայացրած դատավոր Ռուբեն Մխիթարյանն այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք եղել են իր նկատմամբ», - այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո հայտարարեց Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել