Փողոցում դատավորին հարցեր ուղղելու համար այսօր մի երիտասարդի կալանավորեցին: Մինչդեռ դատարանները շրջափակելու հրահանգ տված պացիենտին՝ ոչ մի բան, դատարանները շրջափակած, դատավորին գետին տապալածներին՝ ոչ մի բան: Սրա համար, իհարկե, պացիենտն ու իր դռան տակ վնգստացող ինկվիզիտորները հատ-հատ պատասխան են տալու: Բայց շատ հետաքրքիր է՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը միջազգային կառույցներում սա ո՞նց է մեկնաբանելու, դեմքի ի՞նչ արտահայտությամբ է «կռուտիտ անելու»: Ո՞նց է սրա տակից դուրս գալու, հատկապես, որ իր շեֆն իրեն համաշխարհային դեմոկրատիայի Դանկո է հայտարարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել