Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված տեղեկության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բանկից հայտնել են, որ «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը մասնաճյուղից կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն:

Գ. Շամշյանի տեղեություններով՝ մասնաճյուղի կառավարիչի կողմից հափշտակված գումարը կազմում է 122 մլն դրամ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական միջոցառումներ՝ Ս. Գարեգինյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել