Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ վերջինիս հետ համաձայնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բավարար չափով չի աջակցում Ուկրաինային, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական Spiegel պարբերականին:

Պարբերականը նշում է, որ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ Մերկելի դիվնագիտական ջանքերը ոչ մի կերպ չեն հիշատակվել:

«Առաջին հերթին, հենց Գերմանիայի կանցլերը և նախկին արտգործնախարար Շտայնմայերն են ամեն ինչ արել, որ տարածաշրջանը չվերածվի ռազմական հակամարտության գոտու»,- ասել է Բունդեսթագի անդամ Ռոլֆ Մյուտցենիխը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այժմ ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպանը փորձում է փրկել իրավիճակը՝ հայտարարելով, թե որքան է նախագահ Զելենսկին գնահատում «կանցլերի անհատական մեծ աջակցությունն Ուկրաինային»:

Պարբերականը, այնուամենանիվ, նշում է, որ չնայած Զելենսկու դժգոհությանը՝ Գերմանիայի իշխանություններն ստեղծված իրավիճակում մեղադրում են ԱՄՆ-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել