Armeniasputnik.am-ը գրում է․

Հնդկաստանում ոչ բարենպաստ եղանակը ջրհեղեղի և սողանքների պատճառ է դարձել. աղետի հետևանքով տասնյակ բնակիչ է մահացել:

Հնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին:

Հնդկաստանի արևելքում վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևներ են տեղացել։ Անձրևների պատճառով չեղարկվել են մի շարք թռիչքներ:

Ութար Պրադեշի կառավարությունը կարգադրել է մահացածների ընտանիքներին` որպես փոխհատուցում 6 հազար ԱՄՆ դոլար վճարել:

Ըստ կանխատեսումների՝ այս շրջանում ոչ բարենպաստ եղանակային պայմանները կշարունակվեն ևս մի քանի օր:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել