Metallica երաժշտական խումբը չեղյալ է հայտարարել համերգային շրջագայությունը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում այն պատճառով, որ խմբի երգիչ և կիթառահար Ջեյմս Հեթֆիլդը բուժում է անցնում ալկոհոլային կախվածությունից: Այս մասին հաղորդվել է խմբի պաշտոնական կայքում սեպտեմբերի 28-ին:

Շրջագայության ընթացքում համերգների համար վաճառված տոմսերի գումարը վերադարձվելու է: Երաժիշտները խոստացել են, որ հնարավորության դեպքում համերգներ կանցկացնեն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Ջեյմս Հեթֆիլդը չի թաքցնում, որ ինքը տառապում է ալկոհոլային կախվածությունից: Այդ մասին մասնավորապես պատմվում է «Some Kind of Monster» վավերագրական ֆիլմում, որը թողարկվել է 2004 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել