Մի շատ կարևոր պատմագիտական ՓԱՍՏ կա, որի միտումնավոր աղավաղման պատճառով մենք ազգովի փակված ցիկլով ոչնչացնում ենք մեզ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ թուրքերը, իսկ մասնավորապես՝ սելջուկները, մեզ չեն գրավել: Նրանք, ի հեճուկս բազմաթիվ իբր թե ազգային-ազատագրական աղբյուրների, չէին եկել՝ զավթելու մեր հայրենիքը: Ո՛չ, նրանք ոչ թե քոչել են հեռավոր արևելքից ու հարձակվել մեր աշխատասեր, առաքինի նախնիների վրա, այլ պարզապես ընդառաջել են մեր խնդրանքին: Թուրքերին մենք ենք հրավիրել Բյուզանդիան քանդելու: Հրավիրել ենք ու հետներն էլ մասնակցել ենք մեր իսկ պետության ոչնչացմանը: Եվ սա փաստ է, որն արձանագրվել է ոչ միայն Մանազկերտում սելջուկների կազմում մարտելիս:

Բյուզանդիան մեր պետությունն էր, մեր ու հույների: Երկրորդ Հռոմը մենք էինք կառուցել, նու, կամ էլ նրանք, ովքեր որ կառուցել էին, իսկ մեր բախտը բերել էր ապրել այն տարածքում, որտեղ այն կառուցվեց: Բյուզանդիան դրսից քանդվեց, Վենետիկյան վաշխառուների կողմից ֆինանսավորված խաչակրաց արշավանքների պատճառով, իսկ ներսից` ահեղ բռնապետական ռեժիմը ատող հայերի... Հետաքրքիր ա, չէ՞, որ քրիստոնյա եվրոպացիք արշավում էին, թալանում էին քրիստոնյա ուղղափառ Բյուզանդիային, որովհետև արժեքային համադրություն, մարդու իրավունքեր, Եվրոպական արժեքային համակարգ ու տենց...

Հետաքրքիր ա, որ Օսմանյան կայսրությունը, որի կառուցմանը, ինչպես նշեցի, հայերս որոշակի դեր ունեինք, նույնպես քանդվել է հայերի պատճառով: Լրիվ նույն պատմությունն էր: Նույն դերակատարներով: Նույն Վենետիկյան վաշխառուները, որոնք տեղափոխվել էին Լոնդոն, կայսրությունը քանդում էին դրսից ու հայերին բզում ներսից: Բզում, հովանավորում ու զինում, մասնավորապես՝ հույն-բյուզանդացի Վասիլ Զախարովի միջոցով: Ու էլի նույն պատմությունը... Ատելի Սուլթանը, ինչպես և ատելի կայսրը քերթում էին խեղճ հայ ժողովրդին, չէին թողնում՝ հանգիստ ապրեին... Կարմիր գծեր-բան...

Վերջապես հայերիս գլխին բելառուսների ու ռուսների կողմից սարքված, կառուցված, տեսքի բերված հայկական պետություն ա ընկնում, ու ի՞նչ են անում հայերը... Դե, դա արդեն գիտեք: Ընդ որում՝ էլի նույն դերակատարներն են:

Ընդ որում, եթե Բյուզանդիայում մենք հույների հետ 50/50 փայ էինք պետության մեջ, ապա Օսմանյան կայսրությունում մեր փայը մոտ 15% էր, իսկ Հայաստանի Հանրապետությունում մոտ 3% է բուն հայերիս փայը, մնացածը աղանդներինն ա ու Սորոսենցը, մեծ առումով՝ նույն Վենետիկյան վաշխառուներինը:

Միակ հայկական պետությունը, որը վերջին մի քանի դարի ընթացքում ապացուցել է սեփական կենսունակությունը, Արցախն է: Արցախի ժողովուրդն ադեկվատության բաստիոն էր ողջ հայկական պատմության ընթացքում: Միայն 20-րդ դարում դա ապացուցվել է Սարդարապատում, Երկրորդ համաշխարհայինում ու բուն Արցախում:

Այս բաստիոնը հիմա պաշարված է: Սա է պատճառը, որ մենք տեղափոխվում ենք Արցախ և մոտ ապագայում այնտեղ ենք լինելու: Այս ամենի և բազմաթիվ այլ բաների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ մի ժամից հրապարակվելիք վերջին «Ադեկվադ»-ից:

Եվ հիշեք՝ պետք է սպանել մեր հայրենիքը դարերով քանդող մեր միջի Պողոսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել