Նոր Հարավային Ուելսում՝ Ավստրալիայի վերջին նահանգում, որտեղ հղիության արհեստական ընդհատումն անօրինական էր համարվում, օրինականացվել են աբորտները: Այսպիսով՝ աբորտներն այժմ ապաքրեականացված են ամբողջ մայրցամաքում, հաղորդում է ВВС-ն:

Ընդունված օրենսդրության համաձայն՝ կանայք կկարողանան աբորտի դիմել մինչև հղիության 22 շաբաթը կամ ավելի ուշ, բայց միայն երկու բժշկի համաձայնության դեպքում:

«Նախորդ օրենքը կանանց և բժիշկների համար 10 տարվա ազատազրկում էր նախատեսում աբորտի համար, և դա նորմալ չէ: Նոր օրենքը հսկայական քայլ է նահանգի կանանց համար»,- ասել է օրենքի նախագծի համահեղինակ, Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Փենի Շարպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել