ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատմել է հետաքննության մասին, որը հանգեցրել է Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի իշխանությունից հեռացմանը, հայտնում է ABC-ն:

Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ սկանդալի քննարկման ժամանակ Քլինթոնը գործող նախագահին անվանել է «իրական և ակնհայտ սպառնալիք» ժողովրդավարության և ամերիկացիների ապագայի համար, որը «գրավել է Օվալաձև աշխատասենյակը»:

«Տարիներ առաջ՝ ճակատագրի նման հեգնական շրջադարձերից մեկի ժամանակ, ես աշխատել եմ Նիքսոնի իմպիչմենտի վրա: Իմ առաջադրանքներից մեկը Նիքսոնի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները ուշադիր լսելն ու արտագրելն էր»,- ասել է Քլինթոնը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ նրա զրույցի հետ կապված սկանդալը կարող է հանգեցնել նրան, որ ամերիկացի առաջնորդները ընդհանրապես չեն կարողանա խոսել արտասահմանցի գործընկերների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել