Բրիտանացի դերասան Մայքլ Շինը երկրորդ դուստրն է ունեցել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Տեղեկատվությունը հրատարակությանը հաստատել է դերասանի հայրը՝ Մեյրիքը, ով պատմել է, որ Շինը եւ շվեդ հեռուստահաղորդավարուհի Աննա Լունդբերգը աղջիկ են ունեցել: «Մենք խենթանալու չափ երջանիկ ենք»,-մեկնաբանել է Մեյրիք Շինը:

Դերասանի համար մանկիկը երկրորդ երեխան է դարձել: Նա ունի 20-ամյա դուստր՝ Լիլի Մոն, նրա մայրը բրիտանացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլն է: Դերասանի եւ հեռուստահաղորդավարուհի Աննա Լունդբերգի սիրավեպի մասին, որը նրանից փոքր է 25 տարով, հայտնի է դարձել մայիսին, երբ սիրահարները մի քանի ռոմանտիկ գրառումներ էին արել սոցիալական ցանցերում: Արդեն հուլիսին Մայքլ Շինը Twitter-ում հայտարարել էր, որ շուտով հայր է դառնալու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել