168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնություն է հայտնել Լեհաստանին 32 նորագույն F-35 կործանիչ վաճառելուն: Այդ մասին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտնել է իր Twitter-ում։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին 6,5 մլրդ դոլար գումարի 32 նորագույն F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքին: «ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնություն է հայտնել Լեհաստանին 32 ժամանակակից F-35 ինքնաթիռ վաճառելուն»,- գրել է Բլաշչակը:

«Դա վերջին քայլերից մեկն է պարտավորագրի կնքումից առաջ, բայց մեր աշխատանքի վերջը չէ: Մենք հաստատակամորեն բանակցություններ կվարենք առավելագույնս ձեռնտու գնի հասնելու համար»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել