Tert.am Life-ը գրում է.

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Իրինա Այվազյանը դարձել է 24 տարեկան։ Դերասանուհու խոսքով՝ չնայած օրը նշելու ցանկություն չի ունեցել, ընկերներն իր փոխարեն ամեն ինչ արել են։

Tert.am Life-ն Իրինայի հետ զրուցել է տարեդարձի, մեծանալուց վախենալու, ցանկալի նվերների և ընկերների պատրաստած անակնկալի մասին։

«Անկեղծ ասած, տարեդարձիս նախորդ օրը տրամադրություն չունեի։ Ընկերներիս հետ սրճում էինք, համոզում էին, որ տարեդարձիս օրը մի տեղ գնանք, սրճենք, տորթիկ ուտենք, ուրախանանք, բայց ասացի, որ նման միտք չունեմ։ Երեկոյան գնացի տուն, գիշերազգեստս հագա, պառկեցի քնելու, բայց կեսգիշերից սկսվեցին  անակնկալները։ Դռան զանգը տվեցին, դուռը բացելուն պես ընկերներս շատ բարձր երաժտություն միացրած մտան տուն։ Երկու տորթ էին բերել՝ մեկն ուտելու համար էր, մյուսը՝ հատուկ դեմքիս խփելու: Ուրախացանք, պարեցինք ու իրենք գնացին»,- պատմեց դերասանուհին ու հավելեց, որ անակնկալներն այդքանով չեն ավարտվել։ Ըստ նրա՝ ամեն ինչ է՛լ ավելի հետաքրքիր է դարձել տարեդարձի առավոտյան ու շարունակվել մինչև հաջորդ օրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել