ԱՄՆ Զինված ուժերի ղեկավարությունը նախազգուշացրել է զինվորականներին «Ջոկեր» ֆիլմի ցուցադրության ժամանակ մարդկանց վրա հնարավոր զինված գրոհների մասին: Այս կոչում զինվորականներին առաջարկում են մշակել կինոթատրոններից տարհանման երկու ուղիներ, ինչպես նաև հետևել «Վազիր, թաքնվիր, պայքարիր» ցուցումներին. «Եթե կարող ես, վազիր: Եթե շրջափակված ես, թաքնվիր և լռիր: Եթե հրաձիգը գտել է ձեզ, պայքարեք բոլոր հնարավոր եղանակներով»,- ասվում է նամակում:

Հրահանգները շրջանառվել են այն բանից հետո, երբ ՀԴԲ-ն առաջիկա գրոհների վերաբերյալ հաղորդագրություններ է հայտնաբերել սոցցանցերում, ըստ որոնց՝ գրոհներ կիրականացնեն ինցելները՝ մարդիկ, որոնք ամբողջովին հրաժարվել են սեքսից իրենց համոզմունքի պատճառով, որ ի վիճակի չեն կառուցելու ռոմանտիկ փոխհարաբերություններ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ինցելները հերոս են անվանել Ջեյմս Հոլմսին, որը հանդիսատեսի վրա կրակ է բացել կինոթատրոնում «The Dark Knight: The Renaissance of a Legend»-ի ցուցադրության ժամանակ 2012-ին Կոլորադոյում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել