168.am-ը գրում է.

Առնվազն յոթ մարդ է զոհվել Էգեյան ծովում հունական Ինուսես կղզու մոտ միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով: Զոհվածների թվում են մինչեւ վեց տարեկան հինգ երեխա: Այդ մասին հայտնել է Sky հեռուստաալիքը:

Սկզբնապես Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությունը հայտնել էր, որ երկու երեխա է զոհվել ռետինե նավի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով, որտեղ 18 միգրանտ է եղել, չորս մարդ անհետ կորած էր համարվում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ընդամենը նավի վրա եղել է 19 միգրանտ, որոնողափրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել են յոթ զոհվածի, այդ թվում՝ երկու կանանց, նորածնի եւ մինչեւ վեց տարեկան չորս երեխայի մարմիններ:
Ինչպես նշում է գործակալությունը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Թուրքիայի ափից 8 կիլոմետր արեւմուտք գտնվող կղզուց ոչ հեռու: Փրկվել է 12 մարդ, ներառյալ հինգ տղամարդ, երեք կին, մինչեւ վեց տարեկան երեք երեխա եւ տասներկուամյա մի երեխա: Հեռուստաալիքը հայտնել է, որ նրանք հոսպիտալացվել են Քիոսի հիվանդանոցում:

Ճշտվում է, որ արտակարգ պատահարի մասին հայտնել է «Նիսոս Ռոդոս» բեռնատար նավի անձնակազմը, որը նույնպես սկսել է փրկել միգրանտներին: Որոնողափրկարարական գործողությանը ներգրավվել են հունական առափնյա պահպանության եւ Եվրամիության սահմանների հսկողության Frontex գործակալության նավերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել