Pastinfo.am-ը գրում է.

Արմավիրի 63-ամյա բնակիչը դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել. Նա կալանավորվել է:

Արմավիրի մարզի 63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դպրոցական աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝ 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Տղամարդուն մեղսագրվող արարքը տեղի է ունեցել 2016թ. դեկտեմբեր ամսից 2017թ.-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում։ Ըստ նախնական տվյալների՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի 63-ամյա բնակիչը 2016թ. դեկտեմբեր ամսից 2017թ.-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել դպրոցահասակ երեխաների՝ 11 եւ 12 տարեկան աղջիկների նկատմամբ։

Կատարվածի մասին ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս, դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ եւ ուղարկել քննչական կոմիտե։

Բացահայտվել է այլ բնույթի գործողություններ է կատարել նաև Երևանի դպրոցներից մեկի մեկ այլ աշակերտուհու նկատմամբ՝ 5-րդ դասարանում սովորող 11-ամյա աղջկա նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել