168.am-ը գրում է.

Իրանը չի ձգտում ստանալ միջուկային զենք, ուստի թույլատրում է իր ատոմային օբյեկտների դիտարկումը: Սեպտեմբերի 27-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ուղեւորության արդյունքներին։

«Նա, ով ցանկանում է միջուկային զենք ստանալ, նվազեցնում է իր նկատմամբ դիտարկման հնարավորությունները: Իսկ մենք դա չենք անում»,- մեջբերում է Ռոուհանիի խոսքը Իրանի կառավարության մամուլի ծառայությունը: Նա հավելել է, որ «միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման երրորդ փուլը կարեւոր նշանակություն ունի, եւ այժմ իրանական կողմն օգտագործում է ավելի առաջավոր ցենտրիֆուգներ ուրանի հարստացման համար»: «Բայց մենք վճռականորեն ժխտում ենք այն մեղադրանքները, թե ձգտում ենք միջուկային զենք ստեղծել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել