Մտագարությունը սովորել են ախտորոշել շարժական հեռախոսների միջոցով. հոգեկան խանգարումը որոշում է շարժական հավելվածը, որն այժմ թեստավորվում է մշակողների կողմից: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով New Scientist-ին:

Հավելվածը կարող է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով առավելագույն հավանականությամբ պարզել, թե մտագարության ախտանշաններ կան արդյոք մարդու մոտ: Ինչպես պարզվել է, շարժական հեռախոսն արձագանքում է այնպիսի հանգամանքների, ինչպիսիք են մարդու դեմքի արտահայտությունը եւ խոսքը:

Ինչպես հայտնի է, շիզոֆրենիայի հիմնական ախտանշաններից մեկը հալյուցինացիաներն են, զառանցանքը եւ գիտակցության խառնաշփոթությունը: Մտագարներին բնորոշ են դեմքի «դատարկ» արտահայտությունը, թույլ տեսողական շփումը զրուցակցի հետ եւ միալար խոսքը:

Ուշագրավ է, որ հավելվածն արդեն թեստավորվել է 21 հիվանդների նկատմամբ: Եվ, որ զարմանալի է, արդյունքները համընկել են ախտորոշման հետ: Այդ գիտափորձի արդյունքները ներկայացվել են Եվրոպայի նյարդահոգեդեղաբանության քոլեջի ամենամյա կոնգրեսում:

Ինչպես կարծում են մշակողները, առայժմ հետազոտությունն այնքան ընդգրկուն չէ՝ խոսելու պաշտոնական ախտորոշման առումով այս տեխնոլոգիայի ներուժի մասին: Սակայն, ինչպես պնդում է մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Իսահակ Գալացեր Լեւին, հետագայում պլանավորվում են ավելի ընդգրկուն փորձարկումներ եւ գիտափորձեր, հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել