Panorama.am-ը գրում է․

«Սանիթեք» ընկերության՝ աշխատավարձ չստացած աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատանքի դիմաց։

Աշխատակիցներին միացել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանը։

«Քանի որ պարոն Նիկոլ Փաշինյանն ինքը երաշխավորն է  հանդիսանում Հայկ Մարությանի՝ որպես Երևանի քաղաքապետ, ինքն է երաշխավորել, նաև պարտադրել, որպեսզի երևանցիները վստահության քվեն տան այն ժամանակ Կարգին Հայկոյին։ Այստեղ գտնվող քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվել են և այսօր եկել են իրենց վստահորդի հետ խոսելու»,-ասաց Աղեկյանը։

Աշխատակիցները, հեռակա դիմելով կառավարության ղեկավարին, նշեցին. «Պարոն Փաշինյան, մի մոռացեք, որ մի քանի ամիս առաջ էս ժողովուրդը ձեր կողքին էր, հիմա Դուք եք պարտավոր մե կողքին լինել, ոնց որ մենք Ձեր կողքին եղանք մինչև վերջ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել