Armenpress.am-ը գրում է․

Բուլղարիայի զինագործարանում հրդեհ Է բռնկել տրոտիլի թողարկման արտադրամասում, կա կրակի տարածման եւ պայթյունի սպառնալիք: Սեպտեմբերի 27-ին այս մասին BTV հեռուստաալիքին հայտարարել Է Ռուսեի քաղաքագլուխ Պլամեն Ստոիլովը, քաղաք, որի մերձակայքում Է գտնվում ձեռնարկությունը: Պաշտոնյայի խոսքով՝ կատարվում Է գործարանի շրջակա գյուղերի տարահանում:

«Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկել Է տրոտիլի արտադրության արտադրամասում, կա հրդեհի հետագա տարածման եւ պայթյունի վտանգ, ուստի ընդունվել Է գործարանի անմիջական մերձակայքում գտնվող երկու բնակավայրերի տարահանման որոշում»,- հայտնել Է Ստոիլովը:

Հրդեհը բռնկել Է «Դունարիտ» զինագործարանում, որն արատադրում Է ավիացիոն, հրետանային եւ ինժեներական ռազմամթերք, ինչպես նաեւ հակակարկտային հրթիռներ եւ արդյունաբերական պայթուցիկ նյութեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել